Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուրցաձորի նախկին համայնքապետն անօրինական է համարում իր ազատումը․ News.am

14/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

News.am-ը գրում է․ Արարատի մարզի Վեդի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը մարտի 27-ին սպասվող արտահերթ ընտրություններից առաջ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում վարչական ղեկավարներ է նշանակել։ Այս նշանակումներով, Գարիկ Սարգսյանը, ըստ էության, ազատել է դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասանական ընտրությունների արդյունքում  իրեն պարտության մատնած համայնքապետերին։

Ուրցաձորի արդեն նախկին վարչական ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումն անօրինական է համարում։

«Ես օրինական ընտրված համայնքապետ եմ, ինքը որպես համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ուզում է ազատել ինձ։ Գարիկ Սարգսյանի որոշումը որեւէ իրավական հիմք չունի։ Իմ լիազորություններն ավարտվում են 2023 թվականին, տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում նշված է, որ համայնքապետի լիազորությունները կարող են դադարեցվել համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո, բայց քանի որ համայնքապետ չի ընտրվել, մեր լիազորություններն ուժի մեջ են։ Միայն համայնքի ղեկավարի լիազորությունների մեջ է մտնում ազատումներ եւ նշանակումներ անելը, ժամանակավոր պաշտոնակատարը դրա իրավունքը չունի»,- նշեց Անդրեասյանը։

Նա նշեց, որ գնալու է համայնքապետարան եւ շարունակելու իր աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, որ այնտեղ կարող է լինել Ուրցաձորի ղեկավարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։

«Կգնամ հիմնարկ, ես էլ իրեն կազատեմ՝ Գարիկին։  Ես համայնքը իրենց  չեմ հանձնելու, չեմ վստահելու։ Ես գնալու եմ համայնքապետարան եւ շարունակելու եմ իմ աշխատանքը, աշխատողները՝ նույնպես։ Իմ ասածն օրինական դաշտում է, որովհետեւ իմ լիազորություններն օրինական են։ Եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, ես կկանչեմ իրավապահ մարմիններին, թող դուրս հրավիրեն իրեն, որովհետեւ անօրինական նշանակում է»,- ընգծեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Անդրեասյանը ընտրություններից առաջ համայնքի բնակավայրերում ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման հարցում դիտավորություն է տեսնում։

«Իշխանությունը փորձում է զավթել տեղական ինքնակառավարման մարմինները»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Առավել շատ ձայներ էր ստացել «Իմ հզոր համայնքը», որի ընտրացուցակը գլխավորում էր Սիսավան համայնքի արդեն նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ Այդ ցուցակում էր նաեւ Ռաֆիկ Անդրեասյանը։

Միանձնյա իշխանություն ձեւավորել որեւէ ուժ չկարողացավ, սակայն կոալիցիա եւս չկազմվեց։

Դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին եւ հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Իսկ տարեսկզբին, վարչապետի որոշմամբ, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Գարիկ Սարգսյանը, որը ընտրություններում գլխավորում էր ՔՊ–ի ցուցակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025
Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
Նորություններ

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025
Հաջորդ գրառումը

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական