Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահի պաշտոնում, այս մասին հայտնում է «Թվիթեր»-ում Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական էջը:
2022 թվականին խորհուրդը նախագահելու է Արգենտինան: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները: