Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է

27/12/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասկանալի կերպով հանրային ուշադրությունը Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչական շեշտադրումներն ու թեման ադրբեջանական «սոուսով» ներկայացնելու վրա է, սակայն Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը:

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսային/ֆեյսբուքային մեկնաբանությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ուղեկցվում է Արցախում ներքաղաքական «ռասկլադ» փոխելու հստակ գործողություններով։

Հասկանալի կերպով հանրային ուշադրությունը Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչական շեշտադրումներն ու թեման ադրբեջանական «սոուսով» ներկայացնելու վրա է, սակայն Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։
Այո՛, առաջին հայացքից շատ տարօրինակ է հնչում, բայց փորձեմ փակագծերը բացել։

Խնդիրն այս դեպքում ոչ թե Արայիկ Հարությունյանի անձն է, այլ այն, որ Փաշինյանը գիտակցելով հանգամանքը, որ Արցախում այս պահին նախագահի նոր ընտրության անցկացումը գրեթե անհնարին է, կուլիսային ճանապարհով Հարությունյանին հեռացնելու գործընթաց է սկսել։
Այստեղ խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանի լավ կամ վատ լինելն է ու դրանով պայմանավորված գործընթաց սկսելը, այլ այն, որ Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը։

Արցախում այս պահին եռացող գործընթացների քիչ հատվածն է տեսանելի հանրության լայն շրջանակների համար և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին այս թեմայով արցախյան քաղաքական ուժերը կխոսեն։

Արցախի առողջ ուժերի ակտիվ դիմակայության պայմաններում փաշինյանական քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է, ներկայումս քաղաքական կոնսուլտացիաների շրջան է, որի նպատակը Արցախում քաղաքական կայունության ապահովումն է։

Փաշինյանի գործողություններն Արցախում ունեն նաև արտաքին դրդապատճառ և ունակ են վերախմբագրումներ մտցնել ռեգիոնալ վերադասավորությունների մեջ, սակայն այս պահի դրությամբ, կարծես, այդ սցենարը գործի դնել չի հաջողվում։

Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է։

ՀԳ. Արայիկ Հարությունյանը 2018 թվականից հետո անհաշվելի սխալներ ու ձախողումներ է թույլ տվել, մեղքի իր հսկայական բաժինն ունի տարբեր գործընթացներում, սակայն այս փուլում քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ խմբերի և Արցախի ու Հայաստանի համար մտահոգ մարդկանց ուշադրությունը պետք է կենտրոնացնել Արցախի դեմ հարձակման հերթական ալիքի դեմ, որի հիմքում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը»,- գրել է պատգամավորը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանում թալանել են ոստիկանության գնդապետի Mercedes-ը

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը ժամը 11։00-ին ասուլիսով հանդես կգա

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը ժամը 11։00-ին ասուլիսով հանդես կգա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական