Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի անվան շուրջ կրկին սկանդալներ են պտտվում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ներկայումս քննարկվում է Գ. Վարդանյանին հետ կանչելու հարցը։
Հիշեցնենք, որ աա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) է նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, իսկ 2020 թվականի փետրվարից անցել իր պարտականությունների կատարմանը։ Նրա պաշտոնավարումը մշտապես դժգոհությունների տեղիք է տվել։ Չնայած Վարդանյանի ներկայացուցիչները ժամանակին հերքում էին տեղեկությունները, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Վարդանյանի աշխատանքից դժգոհություններ, կան, սակայն «Փաստինֆո»-ն հրապարակել էր ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալի՝ դեռեւս 2020 թվականի գրությունից մի հատված՝ ի հաստատումն մեր տեղեկությունների։
Ներկայումս քննարկվում է Գ. Վարդանյանի փոխարեն այլ նշանակում անելու հարցը։ «Փաստինֆո»-ն փորձել է այս տեղեկությունը ճշտել կառավարությունից. Վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումից ուղղորդել են դեպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմ, որտեղ էլ խոստացել են ճշտել։
Պաշտոնական պատասխանը կհրապարակենք՝ այն ստանալու դեպքում։
Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր աղբյուրները հաղորդում են նրա կողմից նաեւ կատարված սկանդալային նշանակման մասին։ Մասնավորապես՝ 44 օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2021 թվականի փետրվարին, Վարդանյանն աշխատանքի է ընդունել ռուսաստանաբնակ ադրբեջանցու՝ Հուսեյնովային, որից կարճ ժամանակ անց նա գնացել է հղիության արձակուրդի։
Ասել է թե՝ Գ.Վարդանյանն իր պաշտոնն օգտագործելով ծառայություն է մատուցել ադրբեջանցուն։
«Փաստինֆո»-ն ակնկալում է, որ այս հարցի վերաբերյալ եւս կտրվի պաշտոնական տեղեկատվություն, պարզաբանում։
Աղբյուր` Փաստինֆո