Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողան․ Բայդենը օգնություն է խոստացել՝ Կոնգրեսին համոզելու հավանություն տալ Թուրքիային F-16-ի վաճառքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը խոստացել է օգնել համոզել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հաստատել Անկարայի կողմից նոր F-16 ինքնաթիռներ գնելու գործարքը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է երկուշաբթի օրը Հռոմից «Քսանյակի» գագաթաժողովից վերադառնալուց հետո։

«Բայդենն ասաց, որ շատ մոտ ապագայում արդյունքներ հնարավոր է չլինեն, որ որոշումը պետք է անցնի երկու ատյանով՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ։ Փաստորեն ուժերի հարաբերակցությունը 50-50 է, ասել է նա, բայց հայտնել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ»,- ասել է Էրդողանը։