Day:Մայիսի 13, 2024

  • Սա հաշտեցում չէ, այլ Ադրբեջանի առջև ծնկած նվաստացում, որովհետև մեր այսօրվա առաջնորդները բառացիորեն Ադրբեջանի քաղաքական գործիչներ են. Դավիթ Ամալյան

    Սա հաշտեցում չէ, այլ Ադրբեջանի առջև ծնկած նվաստացում, որովհետև մեր այսօրվա առաջնորդները բառացիորեն Ադրբեջանի քաղաքական գործիչներ են. Դավիթ Ամալյան

    Կուզեի, որ արվեստի բոլոր գործիչները համախմբվեին համազգային այս շարժման շուրջ։  Իմ կողքին հիմա էլ բավական համախմբված մարդիկ կան՝ արվեստի տարբեր ներկայացուցիչներ, բայց  հույս ունեմ, որ մնացածն էլ կհամախմբվեն, Azg.am-ի թղթկցի հետ զրույցում ասաց երգահան Դավիթ Ամալյանը։

    «Օրինակ՝ 2018 թվականին չգիտեմ, թե ովքեր էին միացել։ Ոչ ոքի չեմ վիրավորի, բայց միացել էին, որովհետև ստրուկի հոգեբանություն ունեին. պայքարողները պայքարում էին նյութական արժեքի համար։ Իսկ հիմա մարդիկ պայքարում են ազգային և մարդկային արժեքների համար»,- ասաց երգահանը։

    Անդրադառնալով Բագրատ սրբազանի՝ այսօր առավոտից քայլերթով Նկարիչների և Գրողների միություններ, ինչպես նաև ԳԱԱ շարժվելուն՝ Դավիթ Ամալյանը նկատեց, որ Գրողների միությունում, ինչպես նաև ԳԱԱ պատմության ինստիտուտում Սրբազանին և երթի մյուս  մասնակիցներին շատ ջերմ ընդունեցին։
    «Գրողների միությունում բոլորը մեր ընկերներն են, վերջին շրջանի բոլոր ընդվզումներին ներկա են եղել՝ երիտասարդ գրողներ, տարեց գրողներ։ Գրողների միությունն այսօր հրաշալի ընդունեց մեզ։

    Ինչ վերաբերում է երաժիշտներին,ապա ես թեպետ Կոմպոզիտորների միության անդամ չեմ, բայց միության բոլոր անդամներին ողջունում եմ, հարգում եմ, ընդունում եմ և որպես երաժիշտ խնդրում եմ, որ Կոմպոզիտորների միությունն իր ակտիվ աջակցությունը ցուցաբերի շարժմանը»,- նշեց Դավիթ Ամալյանը։

    Հարցին՝ ինչո՞ւ որոշ արվեստագետներ մինչ այժմ լուռ են և հստակ դիրքորոշում չեն հայտնում գործող իշխանությունների միակողմանի զիջումների վերաբերյալ, Դավիթ Ամալյանը պատասխանեց՝ ինքն ընդամենը մեկ օրինակ կբերի, որից հետո ամեն ինչ պարզ կլինի։

    «Նատալի Ալեքսանյան անունով նիկոլապաշտ բլոգեր կա, իր ֆեյսբուքյան պատի նկարն Ալիևի, Նիկոլի և իր նկարն է։ Հիմա ինչո՞ւ է Ալիևի նկարը դրած Նիկոլ պաշտպանող բլոգերի պատին։ Ուզում եմ, որ շարժմանը չմիացողները բացեն և այդ նկարը նայեն։ Միգուցե այդ բլոգերն Ալիևի հետ ինչ-որ կապ է ունեցել, համը մնացել է բերա՞նը, չգիտեմ։ Դա իր անձնական գործն է, թող պատին չդնի։

    Ես հիմա որևէ մեկի նկատմամբ ատելությամբ լցված չեմ, ուղղակի ուզում եմ՝ չմիացողները հասկանան, որ մենք այլընտրանք չունենք։ Մենք դատապարտված ենք հաղթնակի. մենք իսկապես պարտվել ենք հաղթնակին։ Այլընտրանք չունենք. այսս հաղթանակը վերածվելու է հայաստանյան նոր նվաճումների և մարդկային արժեքների»,- նշեց մեր զրուցակիցը։

    Երգահանը միաժամանակ նկատեց՝ չստացված մի շարք մտավորականներ միշտ էլ գերադասում են հաշտվողական դիրքերում մնալ, սակայն դրանք իրական մտավորականներ չեն։

    «Մտավորական բառն ինձ համար լրիվ ուրիշ արժեք ունի. մտավորականն ազգային, հասարակական և մարդկային արժեքների համար պայքարող մարդն է, բայց ոչ երբեք՝ նյութական արժեքների։ Մտավորականը Բագրատ Սրբազանն է, Գուրգեն Մելիքյանը, իրական պետություն ձևավորելու համար Սրբազանի կողքին կանգնած մյուս մարդիկ, մտավորականն այս պահին դիրքերում կանգնած զինվորն է»,- շեշտեց Դավիթ Ամալյանը։

    Վերջում երգահանը նկատեց, որ թեև պատերազմը խլել է իր որդուն, սակայն ինքը համաձայն է, որ Հայաստանը որևէ օր հաշտվի Ադրբեջանի հետ՝ չկորցնելով սեփական արժանապատվությունը։

    «Բայց սա հաշտեցում չէ. սա պատերազմի շարունակություն է և Ադրբեջանի առջև ծնկած նվաստացում, որովհետև մեր այսօրվա առաջնորդները բառացիորեն Ադրբեջանի քաղաքական գործիչներ են։ Թող հետևեն այդ երկրում կատարվող քաղաքական իրադարձություններին, թե ինչպես են վնգստում թուրքերը, որոնք չեն տարբերվում նիկոլականներից։

    Ուզում եմ՝ շարժմանը չմիացողները պարզապես բացեն և նայեն նիկոլական այդ բլոգերի և Նիկոլին պաշտպանողների ֆեյսբուքյան պատերը»,- ամփոփեց Դավիթ Ամալյանը։

  • «Ձեր վայրը աղբանոցում է», սպասեք «զիբիլի մեքենային»

    «Ձեր վայրը աղբանոցում է», սպասեք «զիբիլի մեքենային»

    Քպական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հանդես է եկել ատելություն քարոզող գրառմամբ՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակից ցուցարարներին առաջարկելով նետվել աղբամանները ու սպասել «զիբիլի մեքենային»։

    Նա գրել է.

    «Ձեր վայրը աղբանոցում է»։

    Քիչ անց նա այս գրառումը ջնջել է, սակայն շատերն այն արդեն պահպանել էին։

     Գրառումից մեկ ժամ անց քպական պատգամավորը այլ բան է գրել. «Սլովակիայում եմ գտնվում, մեկ ժամ առաջ ավարտեցինք շատ կարևոր հանդիպում: Սա վստահ եմ ոչ մի սադրիչի ու բանսարկուի հետաքրքիր չէ: 

    Բայց ինչ եմ ուզում ասել, էդ նույն ժամին էս ֆեյք շարժման ֆեյք հրահանգիչները իրենց ֆեյքերով ու քարոզչական «թաբլոիթներով» տարածում են իբր ես  հենց էդ ժամերին նման գրառում եմ կատարել

      Եթե աղբամանը ինքնանետվելու ցանկություն ունեք, ես իհարկե չեմ կարող ձեզ հակառակում համոզել, բայց ամեն դեպքում խորհուրդ չեմ տա»։

  • Տեսաուղերձ՝ պառկած վիճակում

    Տեսաուղերձ՝ պառկած վիճակում

    Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 23 օր հացադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանում։

    Նա ապրիլի 22-ին է Ֆրանսիայից եկել Հայաստան, և «Զվարթնոց» օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։

    Նիկոլյանն իշխանությունների այս քայլը կապում է իր՝ Ոսկեպարում գտնվելու և այնտեղից տեսանյութեր հրապարակելու հետ։

    Մինչ այս պահը ՀՀ պատկան մարմիններից ոչ ոք չի պարզաբանել, թե ինչու Նիկոլյանը չի կարող մուտք գործել Հայաստան։

    ՄԻՊ գրասենյակից 2 շաբաթ առաջ նրան այցելել են ու վերջ. այդ կառուցից էլ ոչ մի արձագանք կամ պարզաբանում չկա։

    Նշենք, որ Բագրատ Սրբազանը հորդորել է Նիկոլյանին դադարեցնել հացադուլը, բայց նա այսօրվա տեսաուղերձում հայտնում է, որ դեռ շարունակում է իր բողոքը։

  • Տեսանյութ. 10 կարմիրբերետավոր և 15 տարեկան մի երեխա

    Տեսանյութ. 10 կարմիրբերետավոր և 15 տարեկան մի երեխա

    Այս տեսանյութում շուրջ 10 կարմիր բերետավոր բերման են ենթարկում 15-ամյա պատանուն։ Պատանին տարվել էր Շենգավիթի ոստիկանության բաժին։ Երեք հրաշալի ժամ անցկացրի անչափահասի հետ և

    1․ Ի՞նչ տեսա․ Ապշեցնող հաստատակամություն ու համարձակություն

    ։ 2․ Ի՞նչ հասկացա․ եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել։

    Երեխան ազատության մեջ է։

    Փաստաբան Վահան Հովհաննիսյան

  • Ադրբեջանի պետական քաղաքականությունը հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին 30 տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել

    Ադրբեջանի պետական քաղաքականությունը հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին 30 տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել

    Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հիմնահատակ ավերումն ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսևորումն է. նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

    «2024 թվականի մայիսի 11-ին համացանցում տարածվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը հիմնովին ավերել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին։ Վանդալիզմի այս հերթական դրսևորումը սովորական երևույթ է այդ պետության համար, որի գերխնդիրներից մեկն է ոչնչացնել հայկական հետքը բռնազավթված տարածքներում։

    Սա մշակութային ցեղասպանություն է, որը բնորոշվում է հետևյալ կերպ․ էթնո-կրոնական կամ կրոնական խմբի մշակութային արժեքների կանխամտածված անտեսում կամ ոչնչացում, որը ցեղասպանության հետ ասոցացվող գործողություններից է։ Նպատակն է ապացուցել, որ այդ խումբը երբևէ չի ապրել տվյալ տարածքում և չի ունեցել մշակութային ներկայություն»,- հայտարարել է Հիմնադրամը՝ հիշեցնելով, որ դեռևս 2022 թվականին Ադրբեջանի «Հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունը» հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնում են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։

    «Կարևոր է փաստել, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը՝ ի դեմս Ալիևի և իր ստեղծած բռնապետական ռեժիմի, բացահայտ հայտարարություն է տարածել, որ շարունակելու է վերջին երեսուն տարիների ընթացքում հայերի ստեղծած ժառանգությունը ոչնչացնել։ Դրա ամենավառ օրինակն էր 2021 թվականի մարտի 25-ին BBC լրատվականի կողմից տարածված լուսանկարը, որտեղ երևում է, որ Մեխակավանի Սբ․ Աստվածածին եկեղեցին (կառուցված 2013 թվականին) հիմնահատակ ավերված էր:

    Այսպես, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ Արցախի տարածքում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը։ Իսկ որ Ադրբեջանը ավարտին կհասցնի իր ծրագրած մշակութային ցեղասպանությունը, կասկած չի հարուցում։ Վկա են Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում տեղի ունեցածը»,- եզրափակվում է հայտարարությունը:

    «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջան պետության կողմից վանդալիզմի հերթական գործողությունը։

  • Փաշինյանը Բորգին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

    Փաշինյանը Բորգին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը:

    Վարչապետը ողջունել է պարոն Բորգի այցը Հայաստան:

    Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

    Յան Բորգն ընդգծել է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

    Քննարկվել են Հայաստանի և Մալթայի միջև բազմաոլորտ համագործակցությանը և կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

  • Ղալումյանը չգիտի, թե որ քարտեզով է սահմանազատումն իրականացվում,  բայց հիմքում քարտեզն է

    Ղալումյանը չգիտի, թե որ քարտեզով է սահմանազատումն իրականացվում, բայց հիմքում քարտեզն է

    Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել.  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:

    Նա ասել է, որ  որ չգիտի՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց այդ գործընթացի հիմքում քարտեզ կա դրված:

    «Եթե խոսքը Կիրանցում խնդրահարույց երեք կետերի մասին է, դա որոշ ժամանակով սառեցվել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատելու համար: Դրանք պետք է համեմատվեն սահմանակետերին դրվող սյուների հետ: Չգիտեմ՝ քանի սեփականության վկայականի մասին է խոսքը:

    Կիրանցի գյուղապետը չի ասել, որ դեպի մեզ հողեր են անցել, միայն ասել է, որ սահմանը գծվում է այնպես, ինչպես եղել է»,- ասել է քպ-ական պատգամավորը, որը Տավուշի մարզպետի եղբայրն է։