Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ղալումյանը չգիտի, թե որ քարտեզով է սահմանազատումն իրականացվում, բայց հիմքում քարտեզն է

Սահմանազատման պրոցեսը Տավուշում չի դադարեցվել.  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:

Նա ասել է, որ  որ չգիտի՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց այդ գործընթացի հիմքում քարտեզ կա դրված:

«Եթե խոսքը Կիրանցում խնդրահարույց երեք կետերի մասին է, դա որոշ ժամանակով սառեցվել էր բնակիչների կողմից ներկայացված սեփականության վկայականները համեմատելու համար: Դրանք պետք է համեմատվեն սահմանակետերին դրվող սյուների հետ: Չգիտեմ՝ քանի սեփականության վկայականի մասին է խոսքը:

Կիրանցի գյուղապետը չի ասել, որ դեպի մեզ հողեր են անցել, միայն ասել է, որ սահմանը գծվում է այնպես, ինչպես եղել է»,- ասել է քպ-ական պատգամավորը, որը Տավուշի մարզպետի եղբայրն է։