Ո՞վ էր Արաքսին, այդ համարձակ աղջիկը, որ իր ողջ կամքը հավաքեց և չհրաժարվեց իր Վարուժանից. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»: Արաքսին մեծահարուստ Միրճան Թաշճյանի դուստրն էր, լավ կրթություն էր ստացել, ընթերցասեր էր ու զարգացած: Սա աղջկա միայն արտաքին փայլն է, իսկ ներքուստ ինչպիսի՞ն էր Արաքսին, հոգեկան ի՞նչ կապով էր կապված Վարուժանին: Արաքսին նշանված էր մի երիտասարդի հետ, ում ոչ թե իր սիրտն էր ընտրել, այլ իր ծնողները, իսկ Վարուժանը արդեն սիրել էր և հասցրել էր դավաճանության և հիսաթափության դառնագին ցավը ապրել և ապրել այնպես խորը, որ իր այդ ապրումներին նվիրեց «Տրտունջք» բանաստեղծությունը. ...