Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Քաբուլի օդանավակայանում թուրքական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա»․ Թալիբան

«Թալիբան» արմատական ​​շարժումը, առանց այլ պետությունների օգնության, կկարողանա ապահովել անվտանգությունը Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում, հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

«Մենք ինքներս կկարգավորենք [Քաբուլի] օդանավակայանի անվտանգության ապահովումը», – նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը: Մուջահիդը հավելել է, որ «թուրքական ուժերի ներկայության անհրաժեշտություն չկա [Քաբուլի օդանավակայանում]»:

Անցյալ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ թուրքական զինուժը կարող է «շարունակել պատասխանատվություն կրել Քաբուլի օդանավակայանի անվտանգության և շահագործման համար, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ»: Նրա խոսքով, դա կարող է նպաստել «բոլոր կողմերի, առաջին հերթին միջազգային հանրության և աֆղան ժողովրդի խնդիրների լուծմանը»: