Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին(տեսանյութ)

30/10/2021
- Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ամենատիտղոսակիրը համարվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության ու օլիմպիական խաղեր բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն իր ելույթները սկսեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ մենամարտով` 63,5 կգ քաշային կարգում պարտության մատնելով նրան։

Մեր բռնցքամարտիկին հաղթող ճանաչեց մրցավարների գերակշռող մեծամասնությունը։Ի դեպ, Հասանովը կրում է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։Նշենք, որ Բաչկովը բաց էր թողել 1/32 եզրափակիչը, իսկ Մալիկ Հասանովն այդ փուլում հաղթանակ էր տոնել։

Ավելի բարձրահասակ ադրբեջանցին բնականաբար ձգտում էր պահպանել միջին կամ հեռու հարվածային տարածությունը Բաչկովի հետ մենամարտում։Բայց մեր բռնցքամարտիկը շատ հեշտությամբ կարողանում էր կրճատել հարվածային տարածությունն ու կարճ տարածության վրա կամ մերձամարտում կատարում նպատակային հարվածներ։

Ադրբեջանցուն չօգնեց նույնիսկ մրցավարի կողմից Բաչկովին ցույց տրված նկատողությունը, որի արդյունքում մեր մարզիկից հանվեց մեկ միավոր։Առաջին ռաունդում Բաչկովը հաղթեց նվազագույն առավելությամբ, իսկ հաջորդ ռաունդներում դիպուկ հարվածների միջոցով կարողացավ ապահովել ցանկալի արդյունքը։Ճիշտ է` հաղթանակը մրցավարների կողմից միաձայն չշնորհվեց մեր բռնցքամարտիկին, բայց, ինչպես ասում են, դա արդեն կարևոր չէ։

Հովհաննես Բաչկովը շատ լավ մենամարտ անցկացրեց ու արժանի հաղթանակ տարավ։Ի դեպ, ադբեջանցին պարտությունից հետո չմոտեցավ մեր մարզիկի անկյունին, ոչ էլ ձեռք մեկնեց Բաչկովին, ինչն ավանդաբար արվում է բռնցքամարտում յուրաքանչյուր մենամարտից հետո։Հավելենք, որ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկն իր մենամարտը կանցկացնի նոյեմբերի 1-ին։ Նրա մրցակիցը լինելու է իտալացի Ջիանլուիջի Մալանգան։

Աղբյուր՝ Sputnik
Նախորդ գրառումը

«Այն ժամանակ Փաշինյանն Արցախ գալու լուրջ պատճառ ու հստակ նպատակ ուներ». Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր. Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Սպորտ

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցի մարզիկները Հայաստան են բերել 3 ոսկի

20/05/2026
Նորություններ

Գյումրեցի 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

24/04/2026
Սպորտ

Լևիկ Միքայելյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ. նա հաղթել է թուրք մրցակցին

11/03/2026
Հաջորդ գրառումը

Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր. Ավետիք Իշխանյան

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական