Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հենրիխ Մխիթարյանը 34-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ Մեհդի Թարեմին

Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը` Դ սերիան, ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբին։

«Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 34-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ Մեհդի Թարեմին։

Հայ ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է 80 րոպե։

Սիմոնե Ինձզագիի թիմից մեկ գոլ էլ խփել է Էդի Սալսեդոն։

Նշենք, որ «Ինտերը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հուլիսի 27-ին և Չեզենայում մրցելու է իսպանական Լա լիգան ներկայացնող «Լաս Պալմասի» դեմ։

Interfootball