Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող ճանաչվեց

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ Դոհայում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող հենացատկ վարժությունում։

Դավթյանը վաստակել է 15,166 միավոր և հաղթող ճանաչվել մրցաշարում։ Դավթյանն ավելի վաղ նվաճել էր 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։

Երեկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:


Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: