Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Կապկպված, դեմքը ձեռքերով ծածկած մումիա են գտել

2021 թվականին Պերուի ստորգետնյա դամբարանում հայտնաբերվել է  մումիա՝ ամբողջությամբ կապված պարաններով և ձեռքերով դեմքը ծածկած։

Սան Մարկոսի ազգային համալսարանի հնագետները մումիան գտել են բավականին լավ պահպանված։

 Կաջամարկիլան, որտեղ գտել են մումիան,  Պերուի մայրաքաղաք Լիմայից 15,5 մղոն հեռավորության վրա է:

Մումիան 800-1200 տարեկան է:

Մումիան ապշեցուցիչ կեցվածքով է՝ կապված պարաններով և սաղմի դիրքով։

 Հետազոտողները կարծում են, որ դա հարավային պերուական թաղման սովորույթ է:

Դամբարանում եղել են նաև խեցեղեն, բույսերի մնացորդներ և քարե գործիքներ։