Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի հաղթող

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաղթողի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,499 միավոր։

Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի փուլերի եռակի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթող էր ճանաչվել նաև Համլետ Մանուկյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր։