Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

END OF TIMES?!

15/01/2024
- ՌԱԿ մամուլ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որպէս նախաբան, նախ զգուշացնեմ, որ հետեւեալ գրութիւնս երգիծական ժանրէն չէ, ոչ ալ մարդկային իրաւունքներն ու մարդոց  անձնական նախասիրութիւններն ու ընտրելու իրաւունքը ծաղրելու փորձ. Քաւ լիցի:

Գրութիւնս պարզապէս աշխարհի այսօրուայ իրավիճակը (որուն ի տես, ատանացի թրքախօս՝ «յետամնաց» ու հաւատացեալ մեծ մայրս պիտի բացագանչէր  տիւնիանին սոնու կելմիշ – dünyanın sonu gelmish – աշխարհի վերջն է եկած) իր ամբողջական մերկութեամբը ներկայացնելու պարզ ու համեստ փորձ մը: Գրութեանս մէջ եղած ընդգծումները (թաւ գոյնի տառերով) իմն են, որոնք եթէ «սխալ» մեկնաբանէք, կամ քաղաքականացնէք. Մեղքը իմս չէ:

Անցանք յառաջ: Ուրեմն նկարին մէջ (աջին), Ֆրանսայի 34 ամեայ նոր Վարչապետն է՝ Կապրիէլ Աթալը: Ան վերջերս իր պաշտօնին վրայ նշանակուեցաւ Ֆրանսայի Նախագահ Էմանուէլ Մաքրոնին կողմէ: Աթալը պիտի հանդիսանայ, առ այսօր, Ֆրանսայի ամենաերիտասարդ վարչապետը եւ առաջին բացայայտ միասեռականը, որ պիտի զբաղեցնէ նման բարձրաստիճան պաշտօն մը: Ան այսօր իր տեսակին մէջ աշխարհի ամենայայտնի եւ քաղաքականապէս ամենահզօր ԼԳԲՏՔ քաղաքական գործիչը կը դառնայ:

Աթալը՝ Մաքրոնի Վերածնունդ կուսակցութեան ծագող աստղն է, որ անցեալ Յուլիս ամսուընէ ի վեր կը զբաղեցնէր Ֆրանսայի Կրթութեան եւ Ազգին Երիտասարդութեան Նախարարի պաշտօնը…: «Ես գիտեմ, որ կրնամ յոյս դնել ձեր կորովին եւ նուիրուածութեան վրայ», – ըսեր է Մաքրոնը իր նշանակած նոր վարչապետին մասին՝ X (նախապէս Թուիթըր անունով ծանօթ) ընկերային համացանցին վրայ իր  գրառմանը մէջ: Իր կարգին Աթալը նոյն համացանցին վրայ իր գրառման մէջ շնորհակալութիւն յայտնած է Մաքրոնին իր  «վստահութեան» համար: Աթալ իր գրառմամբ խոստացեր է «Վերահսկել Ֆրանսայի ճակատագիրը» եւ «Բացայայտել ֆրանսական ներուժը»։

Աթալը վարչապետ իր նշանակումէն անմիջապէս ետք ունեցած ելոյթին մէջ նշած է, որ կրթութիւնը եւ երիտասարդութեան զարգացումը իր կառավարելիք  երկրին առաջնահերթութիւններէն է: Ան շեշտեր է, որ կրթութիւնը «մարտերուն Մայրն Է, որ պէտք է ըլլայ իր կառավարութեան առաջնահերթութիւններուն հիմքին մէջ»:

Անցեալ Հինգշաբթի օր,  Աթալը իր կառավարութեան մէջ երկրին Արտաքին Գործոց նախարար նշանակեց, 38ամեայ Սթեֆան Սեժուրնը (նկարին մէջ ձախին), որ Աթալի հետ կենակցող համասեռական պաշտօնական զոյգը եղած է…:

Սեժուրնը Մաքրոնի պատկանած Վերածնունդ կուսակցութեան ղեկավարն է եւ Եւրախորհրդարանի լիպերալ, եւրոպամէտ օրէնսդիրներու «Նորացնել Եւրոպան» (Renew Europe – Renouveler l’Europe) խորհրդարանական խումբին ղեկավարը:

Աթալը Սեժուրնի hետ իր միասեռական յարաբերութեան մասին հրապարակային կերպով յայտարարած է երբ ինք որպէս նախարար 2018-ին մաս պիտի կազմէր  ֆրանսայի կառավարութեան:

Բաւարարուելով այսքանով, աւարտին միայն աւելցնեմ, որ Աթալը նախապէս եւ մասնաւորապէս հիմա ունեցած իր քաղաքական լծակներով եւ վայելած ժողովրդային վարկով, որպէս երիտասարդ ղեկավար, Ֆրանսայի նախագահութեան համար Մաքրոնին յաջորդելու ամենահաւանական եւ ուժեղ թեկնածուներէն կը համարուի այսօր…:

Էյ կիտի Ֆրանսա պիտի ըսէր մեծ մայրս…

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն երկրներում եմ տեսել, որ թատրոն է փակվում, որտեղ թալիբներն են իշխում

Հաջորդ գրառումը

«Որտե՞ղ թողիր իմ բալին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025
ՌԱԿ մամուլ

Սրբադասել Արցախի Համար Ինկած Բոլոր Նահատակները

19/02/2025
ՌԱԿ մամուլ

Սէուտական Արաբիան Պիտի Յաջողի՞ Իր Անցեալի Ազդեցութիւնը Վերականգնել Լիբանանի Մէջ. «Զարթոնք»

25/01/2025
ՌԱԿ մամուլ

«Մեռած Ձիու Տեսություն»

23/01/2025
Հաջորդ գրառումը

«Որտե՞ղ թողիր իմ բալին»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական