Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դաշնակցութիւն. Փրակմաթի՞զմ, Թէ Տառապեալ Հայ Ժողովուրդէն Անջատուած՝ Շիզոֆրենիք Վիճակ

21/06/2023
- ՌԱԿ մամուլ

ԺՈՐԺ ԱՔՈՒՐԻ

Իր շահեկանութեան համար, ստորեւ թարգմանաբար կը հրատարակենք Լիբանանցի ծանօթ լրագրող եւ քաղաքական գործիչ, մեր գործընկեր՝ Ժորժ Աքուրիին վերջերս ստորագրած յօդուածը, որ հրատարակուած է լիբանանեան արաբատառ «Նիտաա Ալ Ուաթան» 19 Յունիս 2023 թուակիր օրաթերթին մէջ:

Հայ ժողովուրդի բարեկամ, մեր կուսակցութեան նախաձեռնութեամբ, լրագրող այլ խիզախ գործընկերներուն հետ Արցախի 44-օրեայ պատերազմը վաւերագրած ու արաբական աշխարհին հայամէտ լրատուութիւն կատարած մեր սիրելի գործընկերը, սրտցաւ պոռթկումով մը կ՛անդրադառնայ ցաւալի երեւոյթի մը մասին, որ դժբախտաբար քրոնիկ է տուեալ կուսակցութեան համար:

Մեր կողմէ աւելցնենք, որ Հայկական առումով, Լիբանանի մէջ մեր բնական դաշնակիցները համարուող քրիստոնեայ հիմնական կուսակցութիւններու հակառակ ուղղութեան վրայ քաղաքականութիւն վարելը բաւական արկածախնդրական է եւ անպայմանօրէն մեր հաւաքական շահին չի համապատասխաներ: Անձնական եւ շահադիտական նկատառումներով կարելի չէ, ամբողջ համայնքի մը վարկին հետ խաղալ, յաչս՝ դաւանակից կողմերուն, որոնց հետ նոյն տարածաշրջանին մէջ կը բաժնենք նոյն ճակատագիրը:

Յօդուածագիրը լաւապէս կը մարմնաւորէ լիբանանահայ համայնքը ներկայացնող քաղաքական կողմերուն պահուածքը կողքէն դիտող փորձառու  կերպարը, որուն կարծիքին ու վերլուծութեան կարելի չէ թեթեւութեամբ մօտենալ:

«Խմբ.»

Գիտակցական կեանքի տարիք թեւակոխելէս ի վեր, իմ մէջ հարցեր ծագած են Լիբանանի վրայ սուրիական «խնամակալութեան» եւ այդ պատճառով ու այդ տարիներուն  ստեղծուած «ապահովական» վարչակարգին բանեցուցած հալածանքներուն ժամանակ Դաշնակ կուսակցութեան (որուն շարքերուն մէջ շատ մը ընկերներ ունիմ) դիրքորոշումներուն վերաբերեալ:

Անձնապէս Հայ Դատի ջատագովը, ինծի համար անհասկնալի է, թէ ինչպէ՞ս կարելի է, որ Արարատ լերան նման ամուր ժողովուրդի մը ժառանգորդը ըլլալ, շառաւիղը առաջին քրիստոնեայ պետութեան զաւակներուն, արիւնով ու արցունքով մկրտուած ցեղասպանութեան մը յիշատակը կրել, ինքնիշխանութեան համար կենաց մահու պայքար մղել Արցախը ազատագրող ժողովուրդի մը ծոցէն ծնած ըլլալ, սակայն Լիբանանի մէջ հլու հնազանդ ենթական ըլլալ բռնագրաւիչ սուրիոյ ճնշումներուն:

Ինչպէ՞ս կարելի է տեղ մը ազատատենչ ժողովուրդի մը ներկայացուցիչը ըլլալ, մինչ այլ տեղ ըլլալ միապետական վարչակարգի մը կողքին, աչք փակելով Լիբանանի մէջ անոր գործադրած բռնարարքներուն, քաղաքական ոճիրներուն ու բանտարկութիւններուն:

Նմանօրինակ հարցադրումներս աւելի սրուեցան երբ 2020-ի Հոկտեմբերին, Արցախեան պատերազմի օրերուն լրագրող այլ գործընկերներու հետ այցելեցի Հայաստան եւ ամենավտանգաւոր պայմաններու մէջ հասայ Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտ: Հրետանային եւ անօդաչու սարքերուն սփռած մահուան ֆոնին, որ լրագրողներն անգամ չէր խնայեր մենք մտանք ռազմավարական նշանակութիւն ունեցող Շուշի քաղաքը, որ վերածուած էր ուրուականներու քաղաքի: Տեղւոյն Ս. Ամենափրկիչ եկեղեցիին շրջափակին մէջ արկեր թափուեցան մեր վրայ… այդ պահերուն յիշողութիւնս ինձ վերադարձուց Լիբանան եւ վերյիշեցի պատերազմի տարիներու լիբանանցի ժողովուրդին տառապանքը: Արցախի մէջ Հայ ժողովուրդի զաւակները քաջութեամբ,  անձնազոհութեամբ ու հաւատքով կը պաշտպանէին իրենց հողը, ինքնութիւնն ու պատմութիւնը դիմակալելով զէնքի ահաւոր ուժ մը եւ թշնամիին հետ համեմատած սպառազինական անհաւասարակշռութիւնը: Այնտեղ սիրտս կրկին բաբախեց վերյիշելով իմ երկրին մէջ մանուկ հասակիս մեր գլխուն թափուած «Կրատ»ի, «155մմ» եւ «240մմ» հրթիռներուն ահը:

Նոյն օրերուն Երևանի մէջ երկիւղածութեամբ զգացի Տիրամօր ներկայութիւնը: Ակնածանքով այցելեցի Եռաբլուր ուր կը ննջէին տարիներու ընթացքին Ղարաբաղեան մարտերուն զոհուած նահատակները այլ յայտնի Հայ հերոսներուն ու խորհրդանիշներուն կողքին:   Այնտեղ խունկ, վարդեր ու արցունք կը բուրէր ուր սրբավայրի վերածուած շիրիմները օր մը պիտի անպայմանօրէն ծաղկին: Յարգանքով այցելեցի  Ծիծեռնակաբերդ, ուր կանգնած է 1915-1918 տարիներուն թուրքերուն կողմէ գործադրուած  Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը յաւերժացնող յուշակոթողը:

Կը զմայլէի  այս մեծ ու դիմադրող ժողովուրդին զոհողութիւններուն վրայ երբ իմ դէմ դարձեալ յայտնուեցաւ Դաշնակ կուսակցութեան գործելաոճը Լիբանանի մէջ ու զգացի այս կուսակցութեան, ազատատենչ Հայ ժողովուրդին պայքարի ոգիէն կտրուածութեան չափը։

Երեւանի մէջ երիտասարդներ կը պատրաստուէին ռազմաճակատ երթալու, սակայն ոչ միլիշիայի կարգավիճակով, այլ՝ պետութեան ու անոր օրինական ​​բանակին դրօշին ներքոյ։ Երկինքին կը ծածանէին Հայաստանի ու Արցախի դրօշները միայն: Փողոցներուն մէջ չկային Լիբանանի փողոցներուն նմանողութեամբ տեղական կամ օտար առաջնորդներ փառաբանող նկարներ:

Երէկ Լիբանանի մէջ Դաշնակ կուսակցութիւնը հերթական անգամ ըլլալով հեռանալով Լիբանանի ինքնիշխանութեան համար պայքարողներու կլիմայէն (հակառակ քրիստոնեայ կողմերուն որդեգրած միասնական կեցուածքին) անոր երեսփոխանները քուէարկեցին ապօրինի զէնքի ու ամբարտաւանութեան կողմը ներկայացնող նախագահական թեկնածուին:

Ի տես այս բանին, իմ քրոնիկ հարցադրումները դարձեալ գլուխ բարձրացուցին. Դաշնակ կուսակցութիւնը  մինչև այսօր չի՞ գիտակցիր, որ Լիբանանեան քաղաքականութեան մէջ որդեգրած իր ուղին, սկսած է իրեն կորսնցնել տալ իր շրջապատը, և սա չի վերականգնուիր ինչ ալ ըլլան   իշխանութեան վրայ մնալու իրենց երազանքները: Ինչո՞ւ այս կուրութիւնը: Ան չի՞ կարդար քուէատուփերուն մէջ յայտնուած իր ստացած ձայներուն քանակի նուազումը: Անօգուտ է ինքնախաբէութեամբ մը արդարանալ պատճառաբանելով, որ համայնքին թիւն է որ կը նուազի ու հետեւաբար քուէները: Արտագաղթի երեւոյթը բոլոր համայնքներուն կը վերաբերի: Լիբանանի մէջ սկսած «Հոկտեմբեր 17»ի ստեղծած նոր մթնոլորտը փոխած է հասարակական կարծիքը իր կուսակցութիւններուն հանդէպ անոնց վարած սխալ քաղաքականութիւններուն ի տես: Դաշնակցութեան նահանջը թուային առումով  այնքան մեծ է, որ անհեթեթ է անիրական պատրուակներով արդարանալ:

2018-ի և 2022-ի խորհրդարանական ընտրութիւններու պարզ համեմատութեամբ մը կը տեսնենք, որ  դաշնակ երեսփոխան Յակոբ Բագրատունեան իր ընտրաշրջան՝ Մեթնի մէջ ստացած ձայներուն թիւը նուազած է 30,75%-ով։ Պէյրութի ընտրաշրջանին մէջ դաշնակ թեկնածուներուն ստացած ձայներուն ընդհանուր թիւը նուազած է 24,23%-ով։ Զահլէի ընտրաշրջանին մէջ նմանօրինակ նահանջը հաստատ է (տես ներքեւի տախտակը).

Դաշնակցական թեկնածուներու ստացած ձայներու համեմատութիւն  

ՄեթնՅակոբ Բագրատունեան
20187182
20224973
ՊէյրութՅակոբ ԹերզեանԱլեքսանտր ՄաթոսեանՍերժ Չուխատարեան, ապա՝ Սերժ Մելքոնեան
201834512376717
20222647221695

Հայկական համայնքը լիբանանեան ժողովրդագրական հիւսուածքի բաղադրիչ անբաժանելի մասն է: Կեթոներու ու ազգայնական լարուածութիւն ստեղծելով հող շահելու ժամանակներն ալ անցած են: Հետեւաբար աւելի լաւ է Դաշնակ կուսակցութեան համար, որուն մենք կը յարգենք, վերանայի իր քաղաքական հաշուարկները, քանի դեռ ուշ չէ: Ան գոնէ թող վերադառնայ լիբանանի մէջ գործող  հայկական կուսակցութիւններուն պատմական քաղաքական գծին, որոնք ամբողջ պատերազմի ընթացքին բարձր պահեցին չէզոքութեան և պետականութեան գաղափարին հաւատարիմ մնալու դրօշը։ Այն կուսակցութիւնը, որ չի յարգեր ու կիսեր իր միջավայրին մտահոգութիւնները և չի պահպաներ իր պատմական ինքնութիւնը, անխուսափելիօրէն կը թուլանայ ու կը քայքայուի: Սա անուրանալի իրողութիւն է։

«Նիտաա Ալ Ուաթան»

«Զարթօնք»

Նախորդ գրառումը

Մեր քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսության վրա․ սակայն մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի հետ․ ՀՀ փոխարտգործնախարարը հարցազրույց է տվել POLITICO-ին

Հաջորդ գրառումը

70 միլիոն դոլար. ընդամենը մեկ վայրկյան, և դու միլիոնատեր ես

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաւարշ Սրբազան. «Ուր որ ես ոտքս դնեմ, հոն կը սրբանա՛յ»… Ծննդեան 120-ամեակին առթիւ. Յակոբ Ավետիքեան

01/06/2026
ՌԱԿ մամուլ

What Did Putin Mean by a ‘Civilized Divorce’ between Armenia and Russia?

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Entire Armenian Nation, Guided Uniquely by National Interests, Must Participate in Upcoming Elections

13/04/2026
Հաջորդ գրառումը

70 միլիոն դոլար. ընդամենը մեկ վայրկյան, և դու միլիոնատեր ես

Լրահոս

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սարենյանց

13/07/2026

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ...

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և հայ ազգի շահերի. Արման Աբովյան

13/07/2026

Ինչպես և սպասվում էր, ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին վերադարձավ մշտական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական անկման հուն։...

Իսրայելը կասեցրել է Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված բռնnւթյnւնները որպես ցեղաuպանnւթյnւն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը․ ԶԼՄ

13/07/2026

Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահերը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Ինչպես փոխանցում է Jerusalem News Syndicate-ը,...

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական