Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախ. Նոր Իրավիճակ Նոր Մարտահրաւէրներ

30/09/2023
- ՌԱԿ մամուլ

«Սուգը յաւերժ է եթէ պայքար չկայ»

Կ՛ապրինք անսահմանօրէն դժուարին օրեր: Հայ ժողովուրդին համար անհուն ցաւի ժամանակաշրջան մըն է, որ կը բոլորենք: Մեր նորագոյն պատմութեան ամենամռայլ օրերն են արդարեւ:

Մեր ժողովուրդի անզուգական պայքարի ու յաղթանակի խորհրդանիշը՝ Արցախը շուտով իր դարաւոր բնակչութենէն պարպուած պիտի  դադրի գոյութիւն ունենալէ, ըստ յայտարարութեան: 120,000 հայորդիներ անտուն անօթեւան, այնպէս ինչպէս անցեալ դարասկիզբին իրենց եղբայրակիցները, պարտադրաբար լքած են իրենց հայրենի հողը, տուներն ու սրբութիւնները: Համատարած սուգ է այսօր հայաշխարհին մէջ:

Ըսուած է, թէ սուգը յաւերժ է, եթէ պայքար չկայ: Իսկ մենք պատրա՞ստ ենք պայքարի, պատրա՞ստ ենք պատմական այս նոր մարտահրաւէրին, որ ազգովին կը դիմակալենք: Պատասխանը իւրաքանչիւր լիիրաւ հայորդիին հոգիին մէջն է:

Բռնակալ Բէլին ձեռնոց նետած քաջազուն Հայկէն ծնած ազգի մը զաւակները իրաւունքը չունի երկմտելու: Կայ մէկ ու միակ ճանապարհ՝ ՊԱՅՔԱՐ: 

Յառաջիկայ օրերու մեր պայքարը մեզմէ կը պահանջէ ինքնակազմակերպում եւ միասնական գաղափարի շուրջ համախմբում: Ազգովին պիտի մարտնչինք ու մեր հերոսներուն հոգիներուն հանդէպ պիտի տանք մեր պարտքը: Մեր պապենական հողերուն վրայ պիտի շարունակենք գոյատեւել ու արարել պատուով:

Անկախ աշխարհաքաղաքական տուեալներէ, Արցախը յաւերժ է մեր հոգիներուն մէջ: Անոր դատը արդար է, մինչ չկայ դատ, որ կը մեռնի եթէ անոր ետին կան անոր համար մարտնչողներ:

Հետեւաբար մենք ունինք ընելիքներ, զորս պէտք է իրագործենք անյապաղ եւ հետեւեալ հերթականութեամբ ինչպէս նաեւ զուգահեռաբար.

  1. Մեծ սրտով պիտի գրկենք ու հոգեկան հանգիստ պարգեւենք բռնագաղթուած մեր քոյրերուն ու եղբայրներուն: Անոնք որբ կամ լքուած պէտք չէ զգան: 1915-ի Ցեղասպանութեան ու տեղահանութեան օրերուն չունէինք պետութիւն եւ կազմակերպուած Սփիւռք: Այսօր պատկերը նոյնը չէ: Մեր պետութեան տաճարը մաքրելով դաւաճաններէ, բախտախնդիրներէ, փառքի վաշխառուներէ, փերեզակներէ եւ պատմական թիւրիմացութեամբ մը իշխանութեան հասած զզուելիներէ ինչպէս նաեւ գերլարելով սփիւռքի ներուժը պիտի լծուինք ազգահաւաքի ու վերականգնումի սուրբ գործին:
  2. Վերականգնուած ու առողջ համահայկական մեր պետութիւնը, որ վաղը պիտի անպայման գայ,  մինչեւ օրս Հայաստանի կողմէ Արցախին տրամադրուած պիւտճէն պիտի ամբողջութեամբ տրամադրէ իր Արցախեան բնօրրանը պարտադրաբար ձգած հայորդիներու արժանապատիւ կեանքի պայմաններ ստեղծելու գործին:
  3. Մեր սրտերն ու դռները լայն բացած պիտի ընդունինք եւ պատսպարենք արցախահայութիւնը: Քիչ չէ թիւը այն հայորդիներուն, որոնք ունին մէկէ աւելի բնակարաններ Հայաստանի մէջ, կամ ապրելով սփիւռքեան ափեր ունին բնակարաններ հայրենիքի մէջ: Այդ բնակարանները անմիջապէս եւ անշահախնդիր պէտք է տրամադրենք բռնագաղթուած հոգեհարազատ մեր ազգակիցներուն:
  4. Պիտի վերջապէս հասկնանք ու սորվինք, որ թուրքը՝ թուրք է միշտ եւ յաւէտ: Հետեւաբար պատմական կամ ռազմաքաղաքական ոեւէ առիթ պիտի չփախցնենք պատերազմելու մեր ոխերիմ թշնամիին հետ ու պիտի յաղթենք անոր ինչպէս մեր ժողովուրդին վայել է: Նոյնը պիտի ընենք դիւանագիտական բնագաւառին մէջ:
  5. Պէտք է անմիջապէս ու առանց երկմտանքի կազմենք Արցախի վտարանդի կառավարութիւն եւ Ազգային ժողով, որոնք ի պաշտօնէ պիտի հետապնդեն մեր արդար դատը ու տէրը կանգնին անոր:
  6. Խնդրոյ առարկայ մեր քոյրերուն ու եղբայրներուն ինչպէս նաեւ մեր պետական, թէ հասարակական հաստատութիւններուն Արցախի մէջ իրենց ունեցած անշարժ գոյքերուն սեփականութեան վկայականները, Արցախի քաղաքացիներուն ծննդեան  վկայականները, անցագրերը, եւ ամէն տեսակի փաստաթուղթ, որ կ՛ապացուցանէ, որ իրենք ապրած ու կենսագործած են Արցախի իրենց պապենական հողերուն վրայ, ներառեալ լուսանկարներ եւ այլ շօշափելի բաներ, հայկական պետական կամ հասարակական կեդրոնացած մարմնի մը միջոցով պիտի հաւաքագրենք ու թուայնացնենք: Ի հեճուկս ազերիին ու թուրքին մենք պիտի պահենք ու պահպանենք Արցախի մէջ հայկական դարաւոր ներկայութեան բոլոր ապացոյցները։
  7. Վերջապէս, սակայն ոչ վերջինը պիտի հաւատարմագրենք միջազգային փաստաբաններ, պիտի կատարենք լոպիական գերազանց աշխատանք ազատագրելու համար Պաքուի կողմէ ազատազրկուած գերիները, ձերբակալուած մեր  զինուորականներն ու քաղաքական գործիչները:

Արցախը մենք այսօր տեսականօրէն կորսնցուցինք, սակայն ան ու անոր վերատիրանալու աշխատանքը պիտի ըլլայ մեր առօրեայ կեանքին մէկ մասնիկը:

Մենք բոլորս Արցախ ենք: Մենք ենք ու պիտի մնանք  անոր ապառաժի կամքին նման հզօր ու անզուգական ժողովուրդին արժանի ազգակիցները: Մենք իրաւունքը չունինք ընկրկելու: Արցախի մեր եկեղեցիներուն զանգերը դարձեալ պիտի ղողանջեն: Մենք միասնաբար դարձեալ պիտի յաղթենք ու Ստեփանակերտի մեր պետական շէնքերուն ու Շուշիի բարձունքին պիտի պարզենք ու յաւերժ պահենք Արցախի սուրբ դրօշը:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ, «Զարթօնք», Լիբանան

Նախորդ գրառումը

Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել Ադրբեջանին, բայց չի կարողանալու

Հաջորդ գրառումը

Արցախը կորցրել են նրանք, ովքեր ունեցել են Արցախը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շաւարշ Սրբազան. «Ուր որ ես ոտքս դնեմ, հոն կը սրբանա՛յ»… Ծննդեան 120-ամեակին առթիւ. Յակոբ Ավետիքեան

01/06/2026
ՌԱԿ մամուլ

What Did Putin Mean by a ‘Civilized Divorce’ between Armenia and Russia?

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Entire Armenian Nation, Guided Uniquely by National Interests, Must Participate in Upcoming Elections

13/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախը կորցրել են նրանք, ովքեր ունեցել են Արցախը

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական