Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանը տիկնոջն ու դստերն էլ է իր հետ տարել Ռուսաստան՝ աշխատանքային այցի

Կառավարության պաշտոնական կայք-էջում կարդում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: