Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Սուրեն Պապիկյանն այցել է N զորամաս

ՊՆ N զորամաս ստուգայցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 5-ին առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայական կազմի հետ. տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։

Առանձնազրույցների ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ԶՈւ մարտունակության բարձրացմանն ու  կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաեւ սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:  

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաների հետ զրուցել է նաեւ նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:

Ստուգայցի ընթացքում պաշտպանության նախարարը ճաշել է պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

Այնուհետեւ հերթական արձակուրդ մեկնող, ուսումնական գործընթացում աչքի ընկած զինծառայողներին նախարարը պարգեւատրել է արժեքավոր նվերներով: