Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում են Կառավարությունից։

ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։