ՀՀ ՊՆ-ն հերքում է Հայաստանի և Իրանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում։
