Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Եղանակի պատճառով կորել է կապը զինծառայողի հետ. ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

«Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: