Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Դավիթ Իշխանյանն ընտրվեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Արցախի ԱԺ  լրատվության վարչությունից հայտնում են, որ Դավիթ Իշխանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցությունը։

Ինչպես հայտնի է, հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։