Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գրիգոր Մինասյանն Արդարադատության նախարար է նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու  մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է, նա առաջադրվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից և ԲԴԽ նախագահ է ընտրվել հոկտեմբերի 7-ին։

Գրիգոր Մինասյանը Արդարադատության փոխնախարար էր։ Նա երեկ վարչապետի հրամանով ազատվեց աշխատանքից, իսկ այսօր նշանակվեց նախարար։