Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Այս մասին Azg.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից:

Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: