Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը դատում է հայ գերիներին, իսկ Փաշինյանը մոռացել է նրանց մասին. «Փաստ»

27/06/2024
- Մամուլի տեսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալի մասով գործն ուղարկվելու է դատարան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։

Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ, և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը՝ Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։ Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել գերիներին, փաստ է։

Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր գերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Գերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։

Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում՝ Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով, ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։

Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել, և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում գուցե նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ հնչեն, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։

Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն կընկնի դռնեդուռ. Ասվել է՝ ՔՊ վարկանիշն անհուսալիորեն ընկել է. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը. բացառապես իշխանական պատգամավորներն են մեկնում գործուղումների. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»

09/04/2026
Մամուլի տեսություն

Մոտ 30 ՔՊ-ականներ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»

01/04/2026
Situation at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia
Մամուլի տեսություն

Մեռած են ու թաղած չեն. ինչ է կատարվում տիրադավերի շրջանում․ «Իրավունք»

31/03/2026
Մամուլի տեսություն

Կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ նոր պատերազմ կպատվիրեմ ձեր դեմ․ «Հրապարակ»

21/03/2026
Հաջորդ գրառումը

Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը. բացառապես իշխանական պատգամավորներն են մեկնում գործուղումների. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական