Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«YouTube»-ը «Shazam»-ի նման հավելված է թողարկում

Առաջիկայում հնարավոր կլինի երգը երգել ու այն միանգամից գտնել «YouTube»-ում։ Այս մասին տեղեկացնում է «YouTube Help» հավելվածը։

Նշվում է, որ երգը կամ երաժշտությունը հնարավոր կլինի գտնել YouTube-ում թե՛ այն երգելով, թե՛ այլ համակարգից նվագարկելով, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես «Shazam» հավելվածն է աշխատում։

Ցանկալի երգը կամ երաժշտությունը YouTube-ում գտնելու համար հարկավոր կլինի այն երգել կամ այլ համակարգից նվագարկել ավելի քան 3 վայրկյան, ինչից հետո հավելվածը համանման երգի կամ մեղեդու տարբերակներ կառաջարկի։

Այս պահին հավելվածը հասանելի է սահամանափակ թվով օգտատերերի․ այն այժմ թեստավորման փուլում է։ Թե կոնկրետ երբ ու ինչ ժամանակահատվածում հավելվածը հասանելի կլինի բոլորի համար, «YouTube»-ը չի գաղտնազերծում։

Ս․Վ․