Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Քա՞ղցր է արդյոք ձմերուկը․ դա հնարավոր կլինի պարզել հեռախոսի միջոցով

Մոսկվայի Ֆիզիկա-տեխնիկական համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար հատուկ ծրագիր են գրել, ինչի միջոցով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով է հասունացած, հետեւաբար՝ նաեւ քաղցր ձմերուկը։

Գիտնականները հատապտղի քաղցրության աստիճանը կարողացել են որոշել հատուկ Wi-Fi տվիչների միջոցով։

Նշվում է, որ ծրագիրը կարելի կլինի օգտագործել նաեւ այլ հատապտուղների ու մրգերի համար։ Պտղի հասունության աստիճանը որոշվում է դրա մեջ առկա շաքարի պարունակությամբ․ որքան քաղցր է պտուղը, հետեւաբար՝ այնքան էլ հասուն է։

Ցավոք, առ այս պահը ծրագիրը գրած գիտնականները դեռեւս չեն գաղտնազերծում այն։ Վստահեցնում են սակայն, որ պտղի «շաքարը չափող» հավելվածը շուտով հասանելի կլինի «Google Play»-ում։

Ս․Վ․