Vogue Arabia-ի նոյեմբերի համարն ունի Պաղեստինին աջակցող շապիկ:
Ամսագրի առաջին էջում ներկայացված են Պաղեստինի տարբեր շրջաններից ձեռքի ավանդական ասեղնագործությունը՝ «որպես ձոն նրա մշակույթին և ևս մեկ կոչ մարդկությանը»:
«Մեր նոյեմբերի համարը հարգանքի տուրք է Գազայի բժիշկներին և լրագրողներին: Այն, ինչ հիմա կատարվում է Գազայում՝ ողջ աշխարհի աչքի առաջ, պատմության ամենամեծ աղետներից մեկն է, որը մենք բոլորս դատապարտում ենք»,- ասվում է Vogue Arabia-ի կայքում:
Հրատարակությունը նաև կոչ է արել ընթերցողներին ճնշում գործադրել իրենց երկրների իշխանությունների վրա, որպեսզի նրանք գտնեն հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհ։
«Թեև մենք առանձին-առանձին չենք կարող կանխել, Գազայում զոհեր չլինեն, բայց կարող ենք միասին բարձրացնել մեր ձայնը՝ ճնշում գործադրելով կառավարությունների և միջազգային կազմակերպությունների վրա՝ գտնելու խաղաղ լուծում, դադարեցնելու բռնությունը: Սա պետք է լինի համընդհանուր ջանք՝ անկախ մեր ազգային պատկանելությունից և կրոնից»,- ասվում է հոդվածում։