Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Vogue Arabia-ն աջակցում է Պաղեստինին

Vogue Arabia-ի նոյեմբերի համարն ունի  Պաղեստինին աջակցող շապիկ:

Ամսագրի առաջին էջում ներկայացված են Պաղեստինի տարբեր շրջաններից ձեռքի ավանդական ասեղնագործությունը՝ «որպես ձոն նրա մշակույթին և ևս մեկ կոչ մարդկությանը»:

«Մեր նոյեմբերի համարը հարգանքի տուրք է  Գազայի բժիշկներին և լրագրողներին: Այն, ինչ հիմա կատարվում է Գազայում՝ ողջ աշխարհի աչքի առաջ, պատմության ամենամեծ աղետներից մեկն է, որը մենք բոլորս դատապարտում ենք»,- ասվում է Vogue Arabia-ի կայքում:

Հրատարակությունը նաև կոչ է արել ընթերցողներին ճնշում գործադրել իրենց երկրների իշխանությունների վրա, որպեսզի նրանք գտնեն հակամարտությունը լուծելու խաղաղ ճանապարհ։

«Թեև մենք առանձին-առանձին չենք կարող կանխել,  Գազայում զոհեր չլինեն, բայց  կարող ենք միասին բարձրացնել մեր ձայնը՝ ճնշում գործադրելով կառավարությունների և միջազգային կազմակերպությունների վրա՝ գտնելու խաղաղ լուծում,  դադարեցնելու բռնությունը: Սա պետք է լինի համընդհանուր  ջանք՝ անկախ մեր ազգային պատկանելությունից և կրոնից»,- ասվում է հոդվածում։