Կինը, որ 14 տարի գերի է եղել Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի բնակիչներից մեկի ձեռքում, օրերս կարողացել է փախչել ու ազատվել գերությունից։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, որ մանրամասնում են՝ ռուս կնոջը փախչել հաջողվել է այն բանից հետո, երբ իրեն գերության մեջ պահող տղամարդուն հոգեբուժարան են տարել։
Լրատվականները գրում են, որ տղամարդը կնոջը փախցրել է 19 տարեկանում՝ 2009-ին։ Փախցնելու օրվանից առ այսօր զոհին կապկպել ու չի թողել դուրս գալ տնից։ Լուսամուտներին ճաղավանդակներ է ամրացրել, դռները մի քանի կողպեքով կողպել եւ այլն։ Տղամարդը կնոջը մշտապես բռնության ու կտտանքների է ենթարկել։
Նշվում է, որ նրանց հետ նույն հարկի տակ նաեւ տղամարդու մայրն է բնակվելիս եղել, որն էլ այս տարվա հունիսին ահազանգել է հոգեբուժարան, խնդրել որդուն հսկողության տակ առնել։
Տղամարդուն հիվանդանոց տեղափոխելուց հետո նրա մայրը մոռացել է կողպել տան դուռը, ու առիթն օգտագործելով՝ 14 տարի գերության մեջ անցկացրած կինը վերջապես կարողացել է փախչել։
Ս․Վ









