Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

1300 տարի լողացող գյուղը

Այս գյուղը 1300 տարի լողում է ծովի վրա։

Սա աշխարհի միակ լողացող գյուղն է։ Այս համայնքի բնակիչները կոչվում են Tanki կամ Tanki People.  նրանց թիվը 7000 է։

Չինացիներն ու բրիտանացիները  նրանց անվանում էին «ծովային գնչուներ»:

Նրանց տները լողում են ծովի վրա։ Այս լողացող տուն-նավակներում կա հյուրասենյակ, խոհանոց և լոգարան: Այստեղ ապրողները սովորական կյանք են վարում՝ հարսանիքներ են անում, երեխաներ են ունենում, աշխատում են, սովորում են, թաղումներ են անում։

 Տանկա ցեղի ամբողջ  կյանքն անցնում  է ջրի վրա։

Այս ցեղի բնակիչները հիմնականում ձկնորսությամբ են զբաղվում։ Մինչ շատերն աշխատում են աղի արդյունաբերության մեջ, ոմանք սուզվում են ծովը՝ մարգարիտ որսալու համար:

Տնակները 1300 տարի  ցամաքի երես չեն տեսել։