Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները պետք է ռուսերենից բանավոր քննություն հանձնեն

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող միգրանտները ստիպված կլինեն ռուսաց լեզվի բանավոր քննություն հանձնել։

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունը  և «Ռոսոբրնադզոր»-ն աջակցել են աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի համար դիմած օտարերկրացիների համար ռուսաց լեզվի բանավոր քննության ներդրման նախաձեռնությանը:

Նախկինում միգրանտները գրավոր քննություն էին հանձնում ռուսաց լեզվից՝ թեստի տեսքով՝ աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր ստանալու համար։