Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Պատերազմում զոհված տղաների մասունքներից 50-ը կուղարկվի Նիդեռլանդներ՝ ԴՆԹ փորձաքննության

«Մեր դատաբժշկական կենտրոնում դեռեւս իրականացվում են կրկնակի եւ շարունակական փորձաքննություններ։ Ցավոք սրտի, ունեինք խիստ վնասված մասունքներ, որոնցից հնարավոր չէր անջատել ԴՆԹ եւ դրա համար արդեն մեկ տարի է համագործակցում ենք Նիդեռլանդների հետ։ Վերջին շրջանում եւս 50 մասունք ուղարկվել է լրացուցիչ փորձաքննություն։ Ուղարկվել են այն մասունքները, որոնք դժվար փորձաքննության ենթարկվող են, բայց կա գնահատական, որ դրանց հետ հնարավոր է աշխատել»,- տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Խոսքը 44-օրյա պատերազմում զոհված տղաների մասունքների մասին է, որոնցից 50-ի դեպքում Հայաստանում անհնար է ԴՆԹ ստուգում անցկացնել և արդյունք ստանալ։