Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նոյեմբերի 15-ին 7 ժամով Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Նոյեմբերի 15-ին` ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Այս մասին Azg.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: