Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Յակուտիայում մոտ 4 հազար տարի առաջ ապրած մարտիկի կերպարն են վերստեղծում

Յակուտիայի մարդաբանության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև՝ Հյուսիս-արևելյան համալսարանների գիտնականների ու դասախոսների ջանքերով վերականգնվում է 4 հազար տարի առաջ ապրած մարտիկի կերպարը։ Այս մասին ռուսական ТАСС գործակալությունն է տեղեկացնում։

4 հազար տարի առաջ ապրած զինվորականի դամբարանը դեռևս 2004-ին է հայտնաբերվել Չուրապչա գյուղի մոտակայքում։ Հնագետներն այդտեղ պղումներ կատարելիս են եղել, երբ հայտնաբերել են մոտ 40-50 տարեկան տղամարդու մնացորդները`165 սմ հասակով։

Կմախքն ամբողջությամբ վահանով է պատված եղել, ինչն էլ մասնագետներին ենթադրելու տեղիք է տվել, որ հուղարկավորվածը զինվորական՝ մարտիկ է եղել։

Ս․Վ