Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

«Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։