Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Միգրանտները Ռուսաստանում չեն կարող SIM քարտեր գնել, եթե չեն տրամադրում կենսաչափական տվյալները

Ռուսաստանում  միգրանտներին կպարտավորեցնեն SIM քարտեր գնելիս տրամադրել կենսաչափական տվյալներ։

Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիաների զարգացման նախարարությունն առաջարկել է միգրանտներին պարտավորեցնել SIM քարտեր գնելիս տրամադրել կենսաչափական տվյալներ։

Օտարերկրյա քաղաքացիները, ներառյալ աշխատանքային միգրանտները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, կկարողանան SIM քարտեր գնել ռուսական հեռահաղորդակցության օպերատորներից միայն այն դեպքում, եթե գրանցվեն Պետական ​​ծառայությունների պորտալում՝ օգտագործելով կենսաչափական տվյալները և անձամբ այցելելով հեռահաղորդակցության սարքերի  խանութներ:

Եթե ​​հրաժարվեն կենսաչափական տվյալներ տրամադրելուց, միգրանտները կզրկվեն Ռուսաստանում բջջային կապից օգտվելու հնարավորությունից։

Այս պահանջները չեն վերաբերի դիվանագետներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և փախստականներին։