Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Կշարունակի՞ Օղակաձև այգին ծառայել իր հիմնական նպատակին, թե՞ կդառնա տարբեր մարդկանց ամբիցիաների սովորական արտացոլանք

Գիտեի՞ք, որ Երևանի Օղակաձև այգու ստեղծումը ձգձգվել է շուրջ 40 տարի. Գրված է Երևանի  ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ֆեյսբուքյան էջում:

«1924 թվականին հատակագիծն արդեն պատրաստ է եղել, սակայն կյանքի է կոչվել միայն 1960-ականներին:

Մայրաքաղաքի համար այս չափազանց կարևոր այգին նախաձեռնել է «Երևաննախագծի» N2 ճարտարապետական արվեստանոցը` Ֆենիքս Դարբինյանի ղեկավարությամբ:

Այգին միշտ եղել է երևանցիների կողմից ամենասիրված վայրերից մեկը:

Ցավոք, 1990-ականներից այգին սկսեց ապականվել:

Գետառը ցամաքեց, տարածքները տրվեցին վարձակալության, հայտնվեցին անկանոն ու տգեղ կառուցված սրճարաններ:

Եվ այդ տխուր վիճակը տևեց շուրջ 30 տարի: Այգու բարեկարգման աշխատանքները սկսվեցին միայն 2019 թվականին: Արդյունքում Օղակաձև այգին որոշակիորեն վերադարձրեց իր նախկին տեսքն ու սկսեց ծառայել հիմնական նպատակին, որն է՝ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առողջ հանգիստն ու ժամանցն ապահովելը:

Այսօր Երևանի Օղակաձև այգու ապագան կախված է յուրաքանչյուր երևանցուց, և յուրաքանչյուրի մոտեցումը շատ կարևոր է այս հարցում: Կշարունակի՞ այգին ծառայել իր հիմնական նպատակին, թե՞ կդառնա տարբեր մարդկանց ամբիցիաների սովորական արտացոլանք…»,-ասված է հաղորդագրության մեջ: