Գլուխը կռացած վիճակում լվալ ռենիմատոլոգ Սոֆյա Ագապովան խորհուրդ չի տալիս։
Եթե առողջ մարդն այսպես անցկացնի մի քանի րոպե, ապա ոչ մի վատ բան չի լինի։ Սակայն երկար ժամանակ կռանալը կարող է լարել ձեր պարանոցը, մեջքը և ուսերը՝ առաջացնելով անհանգստություն և ցավ:
Սա հատկապես վտանգավոր է գլաուկոմա և հիպերտոնիա ունեցող մարդկանց համար, քանի որ դիրքը մեծացնում է ներակնային ճնշումը։ ԼՕՌ հիվանդություններ ունեցողները նույնպես պետք է ձեռնպահ մնան այս մեթոդից. այն մեծացնում է այտուցվելու հավանականությունը։ Եթե ունեք անեմիա, ապա գլուխը կռացած լվալ չի թույլատրվում։ Առհասարակ պետք է կռացած վիճակից դանդաղ և զգույշ վեր կենալ։ Գիտակցությունը կորցնելու հավանականությունը մեծ է։
Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս մազերը լվալ ցնցուղի տակ կամ նստած վիճակում, քանի որ այս տարբերակները վտանգ չեն ներկայացնում։