Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արմեն Սարգսյանն ուզում է կենսաթոշակը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր հատուկ կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. նշված է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։ 

Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասված է հաղորդագրության մեջ: