Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն

Օգոստոսի 11-16-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, 12-15-ը Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ։