ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր մի քաղաքացի իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր, 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ:
«Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ այսօր հանրային տրանսպորտում մի երիտասարդ քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին անվանել է վիժվածք, ինչից հետո պատգամավորը նրան հարվածել է։ Տեղի է ունեցել միջադեպ։
Հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ, իր խոսքերով, չարժանացավ օրենքի ամենախիստ արձագանքին, երբ իր թիկնապահներին հրամայեց իրեն դավաճան անվանող քաղաքացու ձեռքերը բռնել, որից հետո թքեց նրա երեսին ու ասեց՝ դավաճանը մամադ ա։
Խնդիրն այն է, որ մարդկանց նյարդերը տեղի են տալիս։ Հանրային վայրում տեսնելով քպ-ականներին՝ շատերը չեն կարողանում իրենց զսպել ու Արցախը հանձնած, Հայաստանը սպառնալիքների ենթարկած իշխանավորներին չասել, թե ով են նրանք իրականում, որն է նրանց իրական անունը։