Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ամուսնու խռմփոցից կինը վաստակել է 32 դոլար

26-ամյա Անա Մալֆերը և նրա 33-ամյա սիրելին՝  Լուիսը, մեկ տարի է՝ միասին են ապրում։  Եվ արդեն մեկ տարի կինն անքուն գիշերներ է անց կացնում ամուսնու  բարձր խռմփոցի պատճառով։ Լուին չէր հավատում, որ ինքն անտանելի բարձր խռմփացնում է։ Որպեսզի ապացուցի, թե որքան է խռմփոցը խանգարում,  մեքսիկուհի կինը ձայնագրել է ամուսնու  արձակած ձայները։

Երբ Լուիսը  լսել  է աուդիո ձայնագրությունները, մտածել է, որ  որ դա շատ զվարճալի է, և նրանք որոշել են խռմփոցը   վերբեռնել Spotify-ում: Անան դիմել է  իր երաժիշտ ընկերներին, որոնք  օգնել են  նրան հրապարակել աուդիո ձայնագրությունները այդ հարթակում:

Այդ ժամանակվանից ի վեր  Snoring Machine անունով հաշիվն ամսական  հավաքել է ավելի քան 15.300 խռմփոց  լսող-հետևորդ:

 Ամենահայտնի կոմպոզիցիան կոչվում է «Light Snoring»: Այս ընթացքում կինը Լուիի խռմփոցից  կարողացել է վաստակել 32 դոլար։  Խռմփոց լսողները մեծ մասամբ  Մեքսիկայի, ԱՄՆ-ի և նույնիսկ Ճապոնիայի բնակիչներ են։

Կինն իր պատմությունը  տեղադրել է  TikTok-ում, և շատ օգտատերեր հետաքրքրվել են, թե ինչպես կարող են նույնն անել իրենց խռմփացնող զուգընկերների հետ: