Նույնիսկ իմաստ չունի մեկնաբանել այդ մարդու գրառումը, որովհետև, հենց այդպես էլ գրեք, նա աֆերիստ-շան որդի է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայն որի պաշտոնական Երևանի համաձայնությամբ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մայիսի 17-ին։
«Այլ հարց է, որ այսօր Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների նկատմամբ զրո վստահություն կա։ Նույն այդ ՀՀ իշխանություններից, ցավոք, ամեն ինչ սպասելի է, և ես ենթադրում եմ, որ խաբեբա Ռիզվան Հուսեյնովը, շատ լավ հասկանալով դա, օգտվում է ստեղծված իրավիճակից։
Նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններին նույնիսկ իրենց կողմնակիցները չեն վստահում։ Ադրբեջանցիները, հրաշալի գիտակցելով և տեսնելով սա, առիթն օգտագործում են ՀՀ քաղաքացիների դեմ հոգեբանական տեռոր իրականացնելու համար»,- ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանը համաձայնել է կատարել Զանգեզուրով միջանցքի տրամադրման պարտավորությունները։ Համաձայնությունն ուժի մեջ կմտնի մայիսի 17-ի ժամը 00։00-ից»։
Հատկանշական է, որ հայկական կողմից որևէ պաշտոնական մեկնաբանություն կամ հերքում այս թեմայով առայժմ չի եղել։