Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ղեկավարությունը փորձում է այնպես վարվել, որ գերիները բանակցային գործընթացում Հայաստանի համար հավելյալ քաղաքական արժեք չներկայացնեն. քաղաքագետ

28/02/2025
- Նորություններ

Ալիևը ցանկանում է  անազատության մեջ ապօրինի պահվող գերիներին վաճառել Հայաստանի վրա, այսինքն՝ նա ցանկանում է արդեն ունեցած բանակցային կռվաններին ավելացնել նաև գերիների հարցը։ ՀՀ ղեկավարությունն իր հերթին փորձում է այնպես վարվել, որպեսզի գերիները բանակցային գործընթացում Հայաստանի համար հավելյալ քաղաքական արժեք չներկայացնեն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱԳՆ-ն պետք է միայն մտահոգություն հայտնի, թե կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Ռուբեն Վարդանյանին և մյուս պատանդներին վերադարձնելու հայրենիք

«Չեմ կարծում, որ ՀՀ արտգործնախարարությունը սահմանափակվել է միայն մտահոգությամբ, որովհետև տարբեր մակարդակներում բազմիցս նշվել է, որ պետությունը զբաղվում է գերիների վերադարձի հարցով, այլ հարց է՝ որքանով է այս պահին նպատակահարմար այդ մասին խոսել՝ հաշվի առնելով, որ խոսքը շատ նուրբ խնդրի մասին է։

ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնում, բայց զուգահեռ, որքանով ինձ հայտնի է, այս հարցով նաև բանակցություններ են ընթանում։ Հիմա պահանջ ներկայացնել, որպեսզի գերիներն անհապաղ ազատ արձակվեն, չեմ կարծում՝ դա օգուտ կտա կամ որ դա բխում է նույն գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի շահերից »,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ եթե անգամ պետության կողմից աշխատանք է տարվում, ապա այդ աշխատանքի ՕԳԳ-ն փաստացի զրո է, Դավիթ Ստեփանյանը պատասխանեց.

«Խաղաղության պայմանագրի շուրջ էլ է աշխատանք տարվում, բայց ՕԳԳ-ն, ինչպես տեսնում ենք… համաձայնեցված է ամեն ինչ՝ բացի երկու կետից։ Բայց մենք պետք է հիշենք, որ եթե կա չհամաձայնեցված կետ, ուրեմն դա նշանակում է՝ ոչ մի բան համաձայնեցված չէ։ Հիմա նույն ՕԳԳ-ի տեսանկյունից կարող ենք նշել, որ խաղաղության պայմանագիրն էլ է անարդյունավետ, և ՕԳԳ-ն այս պահին զրո է։

Այնպես որ, բանակցությունները շատ դժվար գործընթաց են՝ մանավանդ հաշվի առնելով, որ գործ ունենք վերջին պատերազմում մեզ հաղթած, իրեն ձիու վրա զգացող թշնամու հետ։ Դրա համար սպասել բարձր ՕԳԳ-ի, որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս»,- ասաց քաղաքագետը։

Ի պատասխան հաջորդ դիտարկմանը, որ պետության աշխատանքի՝ զրոյական ՕԳԳ-ի հետևանքով Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները փաստացի դանդաղ մահանում են ադրբեջանական գերության մեջ, և կարող է լինել մի պահ, որ բանակցելու առարկա այլևս չլինի, Դավիթ Ստեփանյանը նկատեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։

«Մենք որևէ բան չենք կարող բացառել, որովհետև գործ ունենք թշնամու հետ։ Ալիևը մեր թշնամին է։ Նա կոմպլեքսավորված անձնավորություն է, որը տարիներով փափագել է «մուռ հանել», վրիժառու լինել Հայաստանից։  Եվ հիմա այդ գործընթացից փորձում է քամել մաքսիսմումը։ Դա սպասելի էր, դրա համար ունենք՝ ինչ ունենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների թեմային։

«Խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- նշված է հայտարարության տեքստում։

Նախորդ գրառումը

Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. «Հետք»

Հաջորդ գրառումը

Գերիների հարցի միակ լուծումն սփյուռքի՝ Հայաստանից առանձին, նոր իրավաքաղաքական սուբյեկտ դառնալն ու Ալիևի նկատմամբ ճնշման գործիքներ գտնելն է. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Գերիների հարցի միակ լուծումն սփյուռքի՝ Հայաստանից առանձին, նոր իրավաքաղաքական սուբյեկտ դառնալն ու Ալիևի նկատմամբ ճնշման գործիքներ գտնելն է. քաղաքագետ

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական