Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանի ՊՆ-ն ռուս խաղաղապահներից պահանջում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան

Հ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է ռուս խաղաղապահներին ուղղված Ադրբեջանի ՊՆ-ի պահանջին, այն է՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։

«Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում  է ԼՂ-ում ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ նախագահ Ալիևը ստորագրել է եռակողմ հրադադարի պայմանագիր, որտեղ 5 անգամ նշվում է «Լեռնային Ղարաբաղը»։ Դա Ռուսաստանի օրինական հիմքն է՝ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղ» անվանումը»,- գրել է Մարուքյանը։