Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Քեթրինի Միհրանը Ռուսաստանում բերման է ենթարկվել

Մոսկվայում բերման է ենթարկվել ՀՀ  Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Նա հետախուզվում էր 9 հոդվածով սահմանված հանցագործությունների համար։

Միհրան Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա  ունեցել է  փախստականի վկայական։

Պողոսյանին բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ-ը։ Նա մոտ ապագայում  Ռուսաստանի Դաշնությունից կարտահանձնվի Հայաստանին։ Նախկինում  ռուսական կողմը մերժել է Պողոսյանին Հայաստան ուղարկելու խնդրանքը։

Ռուսաստանում «Միգրան»-ը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։ Հայաստանում նա  մեղադրվում է ապօրինի գործողությունների հետևանքով  1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու մեջ։

 Հիշեցնենք, որ ընթացիկ  տարվա մայիսի 17-ին ՀՀ-ում առգրավվել է 250 մլն եվրո արժողությամբ մեկ տոննա կոկաին, որը գտնվել է Միհրան Պողոսյանին պատկանող բանան ներկրող ընկերության արկղերում։ Նշենք, որ Պողոսյանը տեսաուղերձով  հայտնել է, որ իր ընկերությունը կապ չունի 1 տոննա կոկաինի հետ, ինքը տեղյակ չէ, թե ինչպես է մեծաքանակ թմրանյութը հայտնվել  բանանի արկղերում։