Շատ կարևոր է ֆիքսել՝ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է պարտականություն՝ այդ թվում ռազմական օգնության միջոցով օգնելու ցեղասպանվող արցախահայությանը։ Դրա մասին են վկայում Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Գլխավոր դատախազության առջև տեղի ուենցած ակցիայի ժամանակ այսօր ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Այն բոլոր պնդումները, թե Հայաստանը նման պարտավորություն չի ունեցել, չեն կարող արդարացված համարվել։ Որևէ տարբերություն չկա՝ Հայաստանը չի պաշտպանի Արցախի, Սյունիքի, Տավուշի կամ Երևանի հայերին։ Որևէ արդարացում չի կարող ունենալ, որ հայ բնակչության մի մասը կարող է հանձնվել ցեղասպանության՝ պատրվակով, որ դա կարող է պաշտպանել բնակչության ուրիշ մասերին, բայց իրական շարժառիթ ունենալով պահել սեփական իշխանությունը։
Արձանագրում ենք, որ ելույթ ունեցող անձը շատ լավ գիտակցել է, որ տեղի է ունենում ցեղասպանություն, ինքն իր ելույթով դա հաստատում է։ Ինքը, որպես ՀՀ ներկայացուցիչ, ունեցել է պարտականություն պաշտպանել արցախահայությանը, բայց այդ պարտականությունը չի կատարել։ Նա ուղիղ ազդակ է տվել, որ կարող են սկսված գործողությունն անխոչընդոտ ավարտին հասցնել, և ՀՀ կողմից որևէ խոչընդոտ չի լինելու»,- ասաց փաստաբանը։