Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հացադուլ հայտարարելուց հետո Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի առաջին նիստն է ընթացել

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հացադուլ հայտարարելուց հետո այսօր տեղի է ունենում հաշվեհարդար-դատավարության առաջին նիստը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել ՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. 

«Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- հայտնել էր նա: